Քաղաքաշինության նախարարությունը հստակեցնում է Ջերմուկի գլխավոր հատակագիծը

Քաղաքաշինության նախարարությունը հստակեցնում է Ջերմուկի գլխավոր հատակագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել Ջերմուկի գլխավոր հատակագիծը, որը պետք է վերածվի ունիվերսալ շուրջօրյա հանգստի և առողջարանային գոտու: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Հատակագիծը ներկայացվել է նախարարությանը, որպեսզի քաղաքի հատակագծում համապատասխան փոփոխություններ կատարվեն»,-ասել է նա:

Միաժամանակ, ըստ նրա, ներդրումային աշխատանքներ են ընթանում, մասնավորապես, 2012թ. առաջին կիսամյակում Ջերմուկում կավարտվի «Հայաթ» հայտնի ցանցի հյուրանոցի կառուցումը, բացի այդ առաջիկայում կկառուցվի ևս 4 հյուրանոց: Անդրադառնալով քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը՝ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ ենթակառուցվածքների ստեղծումը պետք է համադրվի գլխավոր հատակագծի հետ, ուստի հարկավոր է մի փոքր սպասել:

Տարեկան Ջերմուկ է այցելում շուրջ 20 հազար զբոսաշրջիկ, ինչը 2 անգամ գերազանցում է բնակիչների թիվը: Հանքային ջրից բացի, Ջերմուկը եզակի է նաև իր բնակլիմայական պայմաններով: Ըստ միջազգային փորձագետների, այստեղ իդեալական պայմաններ են դահուկային վազքուղիների կառուցման համար, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական:

Ըստ հատակագծի, կկառուցվի օդանավակայան, մի քանի խոշոր բնակելի շրջաններ, տասնյակ առողջարարական կենտրոններ և երկու լեռնադահուկային բազա: Իսկ 2020թ. Ջերմուկն արդեն եզակի շուրջօրյա գոտի կլինի հանգստի ու բուժման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---