Քաղաքապետ. Երևանը պետք է գրավիչ մայրաքաղաք դառնա բիզնեսի համար14 հուլիսի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում գործող միջազգային կապիտալով միջին և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հյուրերին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը. «Քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները կարևոր են ու առաջնահերթ և’ մանկապարտեզների հարցը, և’ աղբահանության, և’ ճանապարհների նորոգման: Չեմ տեսնում որևէ ոլորտ կամ որևէ հարց, որը կարող է ածանցյալ լինել: Երևանի քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Խոսելով քաղաքապետարան, վարչական շրջաններ, համատիրություն եռաստիճան կառավարման համակարգի մասին, քաղաքապետը նշել է, որ այստեղ կարևորագույն օղակ է հանդիսանում նաև քաղաքացին. «Եթե մենք չկարողանանք արթնացնել երևանցու մոտ սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է և քաղաքում ինչ-որ կատարվում է` առնչվում է իր հետ, մենք կլինենք շատ ավելի պակաս արդյունավետ»,- նշել է քաղաքապետը: Հանդիպման մասնակիցները ողջունել են Երևանի քաղաքապետ-բնակիչ նկատվող պարբերաբար շփումները, ինչպես անմիջական, այնպես էլ համաժամանակյա ռեժիմի միջոցով: Որպես Երևանի զարգացմանն ուղղված բաղկացուցիչ, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Երևանում ներդրողների համար դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ապահովումը. «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից է: Երևանը բիզնեսի համար պետք է դառնա գրավիչ մայրաքաղաք: Մենք շատ ենք կարևորում պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը և այս համատեքստում արդեն լուրջ քայլեր են կիրառվում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: պատասխանել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երևանը: Պատասխանը միանշանակ է` Երևանի նման: Որովհետև Երևանը իր յուրահատկությունն ունի, իր էներգետիկան, իր համն ու հոտը: Միևնույն ժամանակ Երևանը պետք է լինի նաև ժամանակակից ու հարմարավետ քաղաք, ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,- նշել է քաղաքապետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |