«ԱրմենՏել»-ը երկարաձգում է Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի ժամկետը![]() 14 հուլիսի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի բոլոր բնակիչների համար Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի երկարաձգման մասին: Միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին մինչև հուլիսի 31-ը՝ հաճախորդները կստանան հնարավորություն առաջին երեք ամիսների ընթացքում անվճար օգտվել ծառայությունից: “Hi-Line “ «Մեգա ամառ» ակցիան մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրի բնակիչների շրջանում և մենք որոշեցինք շարունակել այն, որպեսզի ավելի շատ հաճախորդ կարողանա օգտվել առաջարկվող առավելություններից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի շրջանակում ծառայության մատուցման պայմանագիր կնքելիս՝ բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |