ԵԱՀԿ ՄԽ Հայաստանին և Ադրբեջանին. Հիմա քաղաքական կամք դրսևորելու ժամանակն է

ԵԱՀԿ ՄԽ Հայաստանին և Ադրբեջանին. Հիմա քաղաքական կամք դրսևորելու ժամանակն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, իրենց հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, մասնավորապես, կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին համաձայնության հանգել հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններին անցում կատարելու հիմք ստեղծելու համար. «Հիմա քաղաքական կամք դրսևորելու ժամանակն է, որն անհրաժեշտ է խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- ասվում է հայտարարությունում: Հայտարարությունում նշվում է նաև, որ երկու երկրների նախագահները հաստատել են վերջին ձևակերպումներին անցում կատարելու, ինչպես նաև հակամարտության խաղաղ լուծման որոնումներում համանախագահների և նրանց երկրների կառավարությոսւնների հետ աշխատանքին հավատարմությունը:

Հուլիսի 11-18-ը համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել են Մոսկվա, Վիլնյուս, Բաքու և Երևան: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: Լավրովն ասել է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռվածություն է հայտնել Ղարաբաղի շուրջ առաջընթացի հասնելու հարցում և ասել, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկները և կպատրաստի պատասխան:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---