Թեհրանը մտադիր է Հայաստանին հրավիրել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Թեհրանը մտադիր է Հայաստանին հրավիրել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

PanARMENIAN.Net - Առաջիկայում Իրանը կարող է կազմակերպել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդել է Բաքվում Իրանի դեսպանատունը, բացառված չէ, որ Հայաստանը կարող է մասնակցել Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Կողմերի պատրաստակամության դեպքում պաշտոնական Թեհրանը կարող է կազմակերպել նման հանդիպում»,- ասել են դեսպանատանը:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն առայժմ չի մեկնաբանել Իրանի նոր նախաձեռնությունը և նշել է, որ դեռ պետք է ուսումնասիրի իրանական կողմի առաջարկը:

Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ ձևաչափով հանդիպումն առաջին անգամ կազմակերպվել է Ստամբուլում ընթացիկ տարվա սկզբին: Այնուհետև ապրիլի 16-ին կողմերը հանդիպում են անցկացրել իրանական Ուրմիա քաղաքում:

Ուրմիայում որոշում է ընդունվել երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին Նախիջևանում, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---