Երևանում կբացվի Աշխեն Դուրգարյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Հայաստանում ռուսական գիտության ու մշակույթի «Ռուսհամագործակցություն» կենտրոնում կբացվի ՌԴ քաղաքացի, նկարչուհի Աշխեն Դուրգարյանի (Աչիկ) ցուցահանդեսը: «Ձոն կյանքին» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի 26 աշխատանք:

Կյանքի աստվածային գեղեցկության պարզամիտ, մաքուր և տպավորիչ ընկալում, բարձր հոգևոր արժանիքներ ու ինքնակատարելագործում՝ սա է գրեթե 90 տարին բոլորած այդ իմաստուն, մտավորական կնոջ ստեղծագործության էությունը, հայտնում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---