Ձերբակալվել են Anonymous հաքերային խմբի 16 անդամներ

Ձերբակալվել են Anonymous հաքերային խմբի 16 անդամներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ձերբակալվել է 16 մարդ, որոնք հավանաբար Anonymous հաքերային խմբի անդամներ են։ Եվս 5 մարդ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, գրում է CNET News-ը։Մեղադրական ակտը ներկայացվել է անցյալ շաբաթ Կալիֆորնիայում։ Ակտում նշված են 14 մարդու անուններ, ովքեր մեղադրվում են PayPal օնլայն վճարման համակարգի համակարգիչները դեկտեմբեր ամսին դիտավորյալ վնասելու մեջ։

Մեղադրյալները 20-42 տարեկան են։ Նրանց ձերբակալմանը հաջորդել է ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) կողմից 35 խուզարկություն անելու թույլատվություն ամբողջ երկրով մեկ՝ որպես Anonymous հաքերային խմբի հարձակումների հետաքննության մաս։ Հետաքննության շրջանակներում մինչ օրս ԱՄՆ-ում կատարվել է ավելի քան 75 խուզարկություն։ Այս մասին կրկին հայտնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։

Anonymous հաքերային խումբը կատարել է մի շարք DOS հարձակումներ, որոնք անջատել են PayPal օնլայն վճարման համակարգի կայքը, ինչպես նաև Visa-ի և MasterCard-ի։ Anonymous հաքերային խումբը մի շարք հարձակումներ է կատարել պետական և կորպորատիվ կայքերի վրա, ինչպես նաև Sony-ի PlayStation ցանցի և Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերի վրա։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։

Նախկինում ևս գրանցվել են մի շարք ձերբակալություններ։ 16 տարեկան մի երիտասարդ է անցյալ տարի ձերբակալվել Նիդեռլանդներում, ևս 5 հոգի ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայում։ 3 մարդ ձերբակալվել էր Իսպանիայում և ևս 32 մարդ մի քանի օր առաջ՝ Թուրքիայում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---