ԱՄՆ Պետդեպարտամենտը նշանակել է Կովկասի հարցերով պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշանակել է Կովկասի հարցերով պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ

PanARMENIAN.Net - Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ է նշանակվել Էրիկ Ռուբինը: Վերջին ժամանակները Ռուբինը զբաղեցնում էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը: Հիմա նա զբաղեցնում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: Պետքարտուղարի օգնականի նորաթուխ տեղակալի պարտականությունների մեջ մտնում է տարածշրջանի երկրներին, ինչպես նաև Թուրքիային, Հունաստանին և Կիպրոսին հետևելը Այս պաշտոնում Էրիկ Ռուբինը փոխարինել է Թինա Քեյդենհաուին, որն իր հերթին նշանակվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ, հաղորդում է AZE.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---