Հայաստանի ու Թուրքիայի գործարարները երկու երկրների իշխանությունների առջև կարծարծեն սահմանի բացման հարցը

PanARMENIAN.Net - «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը վստահ է, որ փակ սահմանը չպետք է խոչընդոտի երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանը: «Երկու երկրների գործարար շրջանակների լոբբինգի արդյունքում քաղաքական ուժերը կարող են որոշել բացել սահմանը»,-ասել է նա հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպմանը, որի կազմակերպմանը նպաստել են USTID և Eurasia Partnership Foundation-ը:

Երևանում է գտնվում Վանից թուրք գործարարների ներկայացուցչական պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է Առևտրաարդյունաբերական խորհրդի անդամ, Վանում «Թուրսաբ» զբոսաշրջային ընկերության գրասենյակի ղեկավար Աբդուլլահ Թունջդեմիրը:

Ըստ ծրագրի ղեկավարի, երկկողմ հարաբերությունների զարգացման համար առաջնային են զբոսաշրջությունը արդյունաբերությունը, տրանսպորտը, ՏՏ ոլորտը, տեքստիլը, գյուղատնտեսությունը, շինարարությունը: «Համագործակցության լավագույն մոդելը համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կլիներ»,-ասել է նա:

Ինչպես հայտնել է Արթուր Ղազարյանը, այսօրվա դրությամբ ներմուծումը Թուրքիայից Հայաստան մի քանի անգամ ավելի է (300 մլն դոլար), քան արտահանումը Թուրքիա (160 մլն դոլար), «վատ չէր լինի վերացնել այդ դիսբալանսը»:

Հանդիպման ավարտին ստորագրվեց փոխըմբնման հուշագիր «Հայկական և թուրքական ընկերությունների ասոցիացիայի» ստեղծման մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---