Շախմատի ԱԱ. Ոսկե մեդալի հավակնորդներն են Հայաստանը, Ուկրաինան և Չինաստանը

Շախմատի ԱԱ. Ոսկե մեդալի հավակնորդներն են Հայաստանը, Ուկրաինան և Չինաստանը

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հավաքականի հետ (2:2), ինչը չխանգարեց հայ շախմատիստներին պայքարել ոսկե մեդալների համար: Ոսկու հավակնորդները երեքն են՝ Հայաստան, Ուկրաինա, Չինաստան: Հայաստանը 13 միավորով (20,5 անհատական) առաջին տեղում է, 11 միավոր ունի Ուկրաինան (17,5 անհատական) և նույնքան միավոր՝ Չինաստանը (20 անհատական):

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը խաղալու է Ուկրաինայի հետ, կայանալու են նաև Հնդկաստան-Ռուսաստան, Հունգարիա-Չինաստան, Ադրբեջան-Եգիպտոս, Իսրայել-ԱՄՆ հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---