Դանիայում կբացվի Հայաստանի դեսպանատունը

Դանիայում կբացվի Հայաստանի դեսպանատունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել Դանիայում ՀՀ դեսպանատուն բացելու մասին նախագահի հրամանագրին: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, միջնաժամկետ հեռանկարում 2012-14թթ. այդ նպատակով կծախսվի տարեկան 43 մլն դրամ: Նա հավելել է նաև, որ այս տարի դեսպանատան բացման համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն նախարարության խնայողություններից:

Դանիայում Հայաստանի դեսպանություն բացելու անհրաժեշտությունը բխում է այդ երկրում Հայաստանի շահերի առավել ծանրակշիռ ներկայացվածություն ապահովելու պահանջից, հատկապես` երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու առումով:

Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կարող է դրական ազդակ հաղորդել դանիական կողմին` քննելու Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն
Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը
«Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա
---