«Նոր ալիք 2011». Էրիկը առաջին մրցութային օրը զբաղեցրել է 9-րդ տեղը![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Յուրմալայում կայացավ «Նոր ալիք 2011» երիտասարդ կատարողների10-րդ միջազգային մրցույթի առաջին մրցութային օրը: Հայաստանը, մրցույթում, ներկայացնում է երգիչ Էրիկը: Նա ելույթ ունեցավ առաջին համարի տակ և 108 միավորով առայժմ գտնվում է 9-րդ տեղում: Առաջին տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյդեն Ֆելդերը 120 միավորով: Ժյուրիի կազմում ընդգրկված են երգահաններ Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաևը, երգիչներ Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան և պրոդյուսերներ Կոնստանտին Մելաձեն ու Մաքս Ֆադեևը: Ավելի վաղ, Էրիկը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ երրորդ օրը կատարելու է նոր երգ, որի հեղինակն է Մարտին Միրզոյանը: Էրիկի խոսքով, երգում շեշտը դրված է հիթային լինելու վրա, սակայն հատվածաբար նա կցուցադրի իր ձայնային տվյալները ժյուրիի համար: Երգիչը նաև հայտնել էր, որ մրցույթի մյուս մասնակիցների թվում կան բավական լավ կատարողներ, սակայն կոնկրետ չի կարող նշել ֆավորիտին, քանի որ, ըստ նրա, մրցույթը շատ անկանխատեսելի է: Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ կմասնակցի Տոգոն: Մրցույթը շարունակվելու է մինչև հուլիսի 31-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |