Գագիկ Եգանյան. Հայաստանում արտագաղթի ահագնացող տեմպեր չեն արձանագրվել

Գագիկ Եգանյան. Հայաստանում արտագաղթի ահագնացող տեմպեր չեն արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում արտագաղթի ահագնացող տեմպեր չեն արձանագրվել, հուլիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Մենք չենք ժխտում, որ Հայաստանում կա արտագաղթ, քանի որ այդ գործոնը հատուկ է աշխարհի բոլոր երկրներին և մարդու կենսագործունեության մաս է կազմում: Սակայն, Հայաստանում վերջին 1,5-2 տարում արտագաղթի ահագնացող տեմպեր չեն եղել»,-ասել է նա:

Գագիկ Եգանյանը կոչ է արել ԶԼՄ-ներին իրենց հրապարակումներում նշել այն աղբյուրները, որոնցից իրենք օգտվում են, իրական միգրացոին պատկերն ընկալելու համար: Նա պարզաբանել է, որ այդ տվյալները հիմնականում պետք է արտացոլվեն ուղևորափոխադրումների ոլորտում, մինչդեռ, այդ թվերն այնքան էլ մեծ չեն, առավել ևս, որ «յուրաքանչյուր ուղևոր միգրանտ չէ»: Նա հավելել է նաև, որ երկրից հեռացողների քանակը ճգնաժամի շրջանում կրճատվեց՝ 60 000 հասնելով 30 000, ինչը կապված էր նաև աշխատանքի բացակայության հետ Ռուսաստանում, ուր հիմնականում ուղղված է արտագնա աշխատողների հոսքը: «Տնտեսության ակտիվացման հետ այդ ցուցանիշն աստիճանաբար վերադառնում է 2007թ. մակարդակին»,-նշել է Գագիկ Եգանյանը:

Միգրացիոն ծառայության տվյալներով, 2008թ. Հայաստանից մեկնել է և չի վերադարձել 23 հազար մարդ, 2009թ.՝ 25 հազար, իսկ 2010թ.՝ 30 հազար մարդ: Առաջին վեց ամիսներին մեկնել է 67 հազար մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---