Բրոկերային ընկերության ղեկավար. Հայաստանի տնտեսությանը պակասում է ագրեսիվ պրոտեկցիոնիզմը

PanARMENIAN.Net - Տնտեսության զարգացմանն աջակցելուն ուղղված կառավարական ծրագրին պակասում է ագրեսիվ պրոտեկցիոնիմզը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հետ զրույցում հայտարարել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: «Կցանկանայի տեսնել տնտեսության ավելի բարձր աճ հատկապես արդյունաբերության ոլորտում»,-ասել է նա։

Նրա խոսքով, երկրի տնտեսության մեջ պետության ավելի ակտիվ մասնակցությունը թույլ կտա արագացնել դրա աճի տեմպերը։ Մասնավորապես, ինչպես նշել է փորձագետը, պետական կառույցները կարող են նախապես ներկայացնել բիզնեսին ապրանքների անհրաժեշտ քանակության պահանջարկը։ Իրենց կողմից ընկերությունները, համոզված լինելով նրանում, որ կարող են իրագործել արտադրանքը, կսկսեն ավելի շատ արտադրել կամ բացել նոր արտադրություններ։ «Պետությունը պետք է անմիջական մասնակցություն ունենա տնտեսության բոլոր հնարավոր ոլորտներում և իրականացնի պետական գնումներ տեղի արտադրողներից նույնիսկ բարձր գնով։ Դա կվերադառնա պետբյուջե հարկերի տեսքով, բացի դրանից, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ասել է Արամ Կայֆաջյանը։

2011թ. հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,3 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ կազմել է 9,6 տոկոս:

Ընդ որում, գնաճը 2011թ. հունիսին կազմել է 8,5 տոկոս 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1,4 տոկոսով:

Ըստ պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2011թ. նախատեսվում է 4,6 տոկոսով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---