Վրաստանում թարգմանվեցին Սայաթ-Նովայի բանաստեղծությունները

PanARMENIAN.Net - Թբիլիսիի ազգային գրադարանում կայացավ աշուղ Սայաթ-Նովայի բանաստեղծությունների վրացական թարգմանությունների շնորհանդեսը:

Թարգմանության հեղինակը բանաստեղծ Գիվի Շահնազարն է (Գիգուշ Շահնազարյան), ով թարգմանել է մեծ աշուղի շուրջ 40 բանաստեղծություն, որոնց մեծամասնությանը վրացի ընթերցողը ծանոթ չէ:

Գիրքը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության և Վիրահայոց թեմին պատկանող «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Սայաթ - Նովան Հարություն Սայադյանի կեղծանունն է (1712-1795): Հայ բանաստեղծ, երաժիշտ, աշուղ, սիրային քնարերգության վարպետը ծնվել է Հալեպից Թֆիլիս հաստատված աղքատ ընտանիքում: Տասնինը տարեկանում նա մեկնել է ճամփորդության 7 տարով: Թե ինչ երկրներում է եղել Հարութին Սայադյանը, շարունակում է գաղտնիք մնալ: Նա Թիֆլիս վերադարձավ Սայաթ-Նովա ծածկանունով, ինչը հինիդիից թարգմանած, նշանակում է «երգասացության արքա» կամ «երաժշտության տիրակալ»: Զարմանահրաշ աշուղի մասին լուրը նույն վայրկյանին սփռվում է քաղաքով մեկ և հասնում վրաց արքային: Լսելով Սայաթ-Նովայի երգը` արքա Իրակլի 2-րդը շռայլորեն պարգևատրեց նրան և դարձրեց իր պալատական աշուղը: Ավելի քան 10 տարի Սայաթ -Նովան ապրեց արքունիքում` ծառայելով որպես պալատական նվագախմբի ղեկավար, և ի վերջո դարձավ պալատականների զոհը. արքան կարգադրեց նրան կտրել մազերը և դառնալ հոգևորական: Սայաթ-Նովան ձեռնադրվեց Ստեփանոս անունով, ընդունեց վարդապետի սանը, դարձավ վրացական սահմանի մոտ գտնվող Հաղպատի վանական համալիրի եղբայրության անդամը և այնտեղ մնաց մինչև պատերազմը ներքինի Ագա-Մոհամմեդ խանի դեմ: 1795թ. Թիֆլիսը գրավեց Ագա-Մոհամմեդ խանը, ում հրամանով 83-ամյա հոգևորական Սայաթ-Նովան հայտնաբերվեց ու սպանվեց Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցում: Սայաթ-Նովային թաղեցին նրա մահվան վայրում` Սուրբ Գևորգ եկեղեցու պատի տակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---