Միայն հուլիս ամսվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1000 անգամ

Միայն հուլիս ամսվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1000 անգամ

PanARMENIAN.Net - Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հուլիսի 1-ից 31-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1100 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 850 անգամ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայոյթյունը, հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` ԴՇԿ/ԿՊՎՏ- 468 անգամ, ՍՎԴ- 371 անգամ, «ՈւՏՅՈՍ»- 110 անգամ, Սև նետ-199 անգամ:

Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---