Մի շարք լիբանանյան ընկերություններ կարող է ներդրումներ կատարեն Հայաստանի ապահովագրական ծառայությունների ոլորտում![]() 5 օգոստոսի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին կառավարությունում` վարչապետը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը: Տիգրան Սարգսյանը կարևորել է Ժեբրայիլ Ժեարայի աշխատանքը Հայաստանում` երկկողմ հարաբերություների զարգացման և ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժեբրայիլ Ժեարան հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը ևս նպատակաուղղված է ջանքեր գործադրելու` հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ լիբանանյան մի քանի ընկերություներ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ` ապահովագրական ծառայությունների մատուցման ոլորտներում: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ և երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |