Աստանայում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը

Աստանայում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաքում այսօր կանցնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարները կքննարկեն Աֆղանստանում ու Պակիստանում գործող թալիբների խմբավորումների ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրների իրավիճակի վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն կազմակերպության գործունեության մի շարք ասպեկտներ:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կտեղեկացնի գործընկերներին Լիբիայի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---