Ալիկ Ղարիբյան. Իրանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հայանպաստ լուծում ստանա

Ալիկ Ղարիբյան. Իրանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հայանպաստ լուծում ստանա

PanARMENIAN.Net - Իրանը ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայամետ դիրքորոշում ուներ և այժմ շահագրգռված է, որ հակամարտությունը հայանպաստ լուծում ստանա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Ալիկ Ղարիբյանը: Ըստ նրա, դա կապված է մասնավորապես նրա հետ, որ անցանկալի է Թուրքիայի դիրքերի ուժեղացումը տարածաշրջանում, ինչպես նաև այն մտավախությունների հետ, որ եթե Արցախի ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, Արևմուտքի կողմից դրանք կօգտագործվեն որպես հարթակ Իրանի դեմ հնարավոր հարձակման համար:

Իր հերթին իրանագետ Մհեր Բաղդասարյանը նշել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի օգտին: Ըստ նրա, արևմտյան երկրները մտահոգված են նաև նրանով, որ եթե Ադրբեջանի վերահսկողությունը հաստատվի ԼՂ-ում, դա կխթանի պանթուրքիզմի գաղափարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---