Google-ը 12,5 միլիարդ դոլարով գնել է Motorola Mobility-ն![]() 15 օգոստոսի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Google-ը և Motorola Mobility ընկերությունը հայտարարել են, որ իրենք կնքել են համաձայնագիր, ըստ որի Google-ը գնում է Motorola Mobility 12,5 միլիարդ դոլարով` Motorola-ի ակցիաների 63%-ը։ Այս գործարքը ընկերությունների միջև գաղտնիորեն կնքվել էր օգոստոսի 12-ին։ Motorola-ի ձեռքբերումը հնարավորություն կտա Google-ին ապահովել Android էկոսիստեմը և կնպաստի բջջային շուկայում մրցակցությանը։ Google-ն իր մամլո հաղորդագրության մեջ ասել է, որ Motorola-ն իր համար լինելու է առանձին բիզնես։ Google -ի հիմնադիր Լարի Փեյջը մեկնաբանել է. «Ես անհամբեր սպասում եմ Motorol-ցիներին մեր Google-ցիների ընտանիք ընդունելուն»։ Գործարքը կատարվել է սովորականի պես, ինչպես մյուս բոլոր գործարքներն են կատարվում` ԱՄՆ-ի կարգավորող մարմինների, Եվրոպայի Միության և այլ մարմինների թույլտվութամբ։ Գործարքը նախատեսվում է փակել 2011-ի վերջին կամ 2012-ի սկզբին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |