Երևան կներկրվեն ուկրաինական միջին տարողունակության ավտոբուսներ

Երևան կներկրվեն ուկրաինական միջին տարողունակության ավտոբուսներ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակը քննարկել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների` Երևան ներկրման հնարավորությունները: Քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը, Երևանի քաղաքապետը նշել է` մշակվող տրանսպորտային նոր հայեցակարգի համաձայն, ոլորտում առաջնությունը տրվելու է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին:

Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ թեև չինական արտադրության ավտոբուսների ներկրման մասին առկա պայմանավորվածության, քաղաքապետարանը պատրաստ է ուկրաինական ընկերության հետ նույնպես քննարկել փոխշահավետ գործըներության հնարավորությունը:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն և իրենց ընկերությունը պատրաստ է ապահովել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված չափորոշիչները և քննարկել պայմանները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---