Թումո կենտրոնում գրանցման համար հերթեր են գոյանում![]() ![]() PanARMENIAN.Net - Երեկ մեկնարկեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների գրանցումը։ Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին տեղեկացրեց Թումո կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը, հերթերի գոյացումից խուսափելու համար յուրաքանչյուր գրանցվել ցանկացողի տրվում է ժամակտրոն։ «Միայն երեկ մենք բաժանել ենք մոտ 1500 ժամակտրոն։ Ովքեր որ ժամակտրոն են ստացել արդեն հստակ տեղյակ են՝ երբ պետք է ներկայանալ և ինչ փաստաթղթերով»,- ասաց Սեդա Պապոյանը և նշեց, որ գրանցման առաջին օրը հասցրել են ամբողջական գրանցել 250 պատանու։ Սեդա Պապոյանի խոսքով, գրանցումը վերջնաժամկետ չունի: Անգամ դասերի մեկնարկից հետո յուրաքանչյուր ցանկացող կարող է դիմել սան դառնալու համար։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին։ Ինչպես հայտնել էր Սեդա Պապոյանը նախկինում, Թումո կենտրոնն ակնկալում է երեք ամսում 10 000 սան ունենալ։ Թումո կենտրոնի սան կարող է դառնալ 12-18 տարեկան յուրաքանչյուր երեխա։ Կենտրոնում ուսումն անվճար է։ Գրանցվելու համար անհրաժեշտ պայմաններից է ծնողների ներկայությունը. գրանցվողի և ծնողների ստորագրությամբ կնքվում է պայմանագիր։ Անհրաժեշտ է ներկայացնել մի քանի փաստաթուղթ և 10 000 դրամ դեպոզիտ տրամադրել։ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է, նախատեսված է կրկին 500 երեխայի համար։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |