Lenovo ընկերության շահույթը կրկնապատկվել է![]() 18 օգոստոսի 2011 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում անհատական համակարգիչներ արտադրողների շուկայում 3-րդ տեղ զբաղեցնող Lenovo ընեկերությունը հայտնել է, որ իր եռամսյակային շահույթը գրեթե կրկնապատկվել է։ Այս մասին հաղորդում է AP-ն։ Lenovo-ն ընդլայնել է իր գործունեությունը՝ մտնելով բջջային ինտերնետի շուկա և մրցելով Apple-ի և մի շարք այլ ընկերությունների հետ, ինչի արդյունքում էլ ընկերության շահույթը կրկնապատկվել է։ Lenovo –ի 2011-ի 2-րդ եռամսյակի եկամուտը կազմել է 108 միլիոն դոլար։ Ընկերությունն ասել է, թե այն աճել է 15%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Lenovo-ն 2005թ-ին գնեց IBM և այն առաջ անցավ թայվանական Acer ընկերությունից՝ դառնալով 3-րդ անհատական համակարգիչներ վաճառող խորոշագույն ընկերությունն աշխարհում՝ ըստ Միջազգային տվյալների ընկերության։ Lenovo-ն մուտք գործեց նաև անլար ինտերնետ կապի շուկա անցած տարի՝ թողարկելով սմարթֆոններ և պլանշետներ և սկսեց մրցակցել Apple-ի, Samsung-ի, HTC-ի ընկերությունների հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |