«Ժառանգության» դեմ տեղեկատվական դաշտում արշավ է սկսվել

«Ժառանգության» դեմ տեղեկատվական դաշտում արշավ է սկսվել

PanARMENIAN.Net - «Ժառանգության» դեմ տեղեկատվական դաշտում արշավ է սկսվել: Այս մասին ասաց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, դրա նպատակն է՝ համոզել հասարակայնությանը և «Ժառանգության» ղեկավարներին, որ կուսակցությունը չի կարողանա անդամակցել հաջորդ գումարման խորհրդարանին:

Արմեն Մարտիրոսյանը զուգադիպություն չի համարում նախօրեին կազմավորված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից իրենց ներկայացուցիչների դուրս բերումը և տեղեկատվական արշավը:

Հիշեցնենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նախորդների նման կուսակցական սկզբունքով են կազմավորվել:

«Այնտեղ կան բոլոր նրանք, ովքեր կային նախկինում՝ բացի «Ժառանգությունից»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, դրանով իրենց կուսակցությունը կորցրել է կարևոր լծակ ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումներին հակազդելու առումով: Բանախոսը առանձնացրեց նաև ընդդիմադիր ՀԱԿ-ին և այն ուժերին, որոնք պրոֆեսիոնալ հանձնաժողովերի ձևավորմանն էին կողմ՝ հորդորելով նրանց երեսպաշտություն չանել ու չդժգոհել արդյունքներից: «Նրանք պետք է, որ կանխատեսեին այս իրավիճակը»,-ասել է պատգամավորը:

4  18.08.11 - ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---