Հրազդանի բնակիչները վարչապետից բացատրություն են պահանջում քաղաքում ուրանի առկայության վերաբերյալ

Հրազդանի բնակիչները վարչապետից բացատրություն են պահանջում քաղաքում ուրանի առկայության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքի ակտիվիստները Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ են հղել, որտեղ խորը տագնապ են հայտնում Հրազդանի երկաթի հանքավայրում երկրաբանա-հետախուզական աշխատանքների կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ոչ պաշտոնական աղբյուրներից մենք տեղեկացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքավայրի տարածքում կառավարության պատվերով փորձաքննություն է կատարվել: Դրա հետ մեկտեղ Հրազդանի բնակչության շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ հանքավայրում ուրան է հայտնաբերվել, ինչը բնակիչների շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Նման անորոշությունը կարող է հուզումների պատճառ դառնալ: Ելնելով վերը ասվածից` խնդրում ենք մեզ և բնակիչներին հիմնավորված բացատրություններ ներկայացնել վերը շարադրվածի վերաբերյալ»:

Դիմումը ստորագրել են Հրազդանի «Օրհուս» կենտրոնը, «Հրազդան» հեռուստատեսությունը և «Անտառները գալիք սերունդներին», «Երեխաների աջակցության հիմնադրամ», «Կոտայքի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, հաղորդում է ԷկոԼուրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---