«Չենք լռելու»-ն դժգոհ է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նոր նախագծից

«Չենք  լռելու»-ն դժգոհ է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նոր նախագծից

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ մտահոգված է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի` արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծով: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ օրինագծում տեղ չեն գտել մի շարք կարևոր խնդիրների կանոնակարգումներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ:

Նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում ՀՀ կառավարությունում: «Չենք լռելու»-ն այժմ պատրաստում է օրինագծում տեղ գտած դրույթների վերաբերյալ հարցադրումների փաթեթ, որը կներկայացվի մոտակա օրերին:

«Որպես քննարկվող օրինագծում տեղ գտած անհեթեթությունների վառ օրինակ կարելի է բերել կրոնական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թվի սահմանված շեմը` ընդամենը 25 մարդ: Այդ տրամաբանությամբ, օրինակ, «Չենք լռելու»-ն իր 1100 անդամներով կկարողանա գրանցել 40-ից ավելի այսպես կոչված «կրոնական կազմակերպություն», որոնցից յուրաքանչյուրն իր կարգավիճակով կհավասարվի Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Չենք լռելու» նախաձեռնությունը արդարադատության նախարարության կողմից դրսևորվող վերաբերմունքը օրինագծի նկատմամբ համարում է անհասկանալի և չափազանց վնասակար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---