Համաշխարհային բանկը Հայաստանին լրացուցիչ 55 մլն դոլար կհատկացնի

Համաշխարհային բանկը Հայաստանին լրացուցիչ 55 մլն դոլար կհատկացնի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանի ֆինանսավորումն ավելացնել $55 միլիոնով: Ինչպես նշում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, այդ մասին այսօր կառավարության նիստում հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այդ մասին իրեն տեղեկացրել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների բաժնի տնօրեն Ասադ Ալլամը: «Դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով և կառավարման բարձր մակարդակով: Համաշխարհային բանկը կատարմանը բարձր գնահատական է տվել, ինչը ՀԲ-ին հնարավորություն է ընձեռել ավելացնելու Հայաստանին հատկացվող նպաստային միջոցները $55 միլիոնով»,- հայտնել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է նաև, որ ունենալով $305 միլիոնի պորտֆել` անհրաժեշտ է ճշտել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը, և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև սեպտեմբերի վերջ իրեն ներկայացնել ծրագրերի իրականացման հստակ ժամանակացույցը: «Մենք հստակ պատկերացում ունենք այն մասին, որ 2012թ. հուլիսից մոտ $122 մլն ենք ունենալու, ուստի դուք պետք է հստակ ժամանակացույց և պայմանավորվածություններ ունենաք Համաշխարհային բանկի հետ, որպեսզի այդ միջոցները սկսենք ծախսել հենց հուլիս ամսից»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---