Վրաստանում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է ՃՏՊ արդյունքում տուժած հայ զբոսաշրջիկներով

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է ՃՏՊ արդյունքում տուժած հայ զբոսաշրջիկներով

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ը հաստատել է այն փաստը, որ Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհով ընթացող հայ զբոսաշրջիկներով ավտոբուսը 15-մետրանոց անդունդն է գլորվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ՃՏՊ արդյունքում զոհեր չկան, սակայն կան տուժածներ, որոնք արդեն հիվանդանոց են տեղափոխվել: «Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ամբողջովին զբաղված է այդ հարցով և հետևում է իրադրությանը»,- ասել է նա:

Այսօր Վրաստանի տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որում արտասահմանյան զբոսաշրջիկներ են տուժել: Գուդաուրի շրջանում հայ և ադրբեջանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը 15-մետրանոց անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին: Այդ մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով «Իմեդի» հեռուստաընկերությանը: Վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների խոսքով, ՃՏՊ արդյունքում զոհեր չկան: Այնուամենայնիվ, 27 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Երեք զբոսաշրջիկներ շատ ծանր վիճակում են: Նրանք տեղի հիվանդանոց են տեղափոխվել: Դեպքի վայրում այժմ փրկարարներ և բժիշկներ են գտնվում, նրանք օգնություն են ցուցաբերում տուժածներին: ԱԻ վայրում աշխատում են նաև քննիչներ և քրեագետներ, նրանք փորձում են պարզել կատարվածի պատճառները:

Բոլորովին վերջերս` հուլիսի վերջին Վրաստանում տեղի ունեցած ևս մեկ ավտովթարի արդյունքում տուժել էին հայաստանյան զբոսաշրջիկներ: Այդ ժամանակ Քութայիսի մտնելիս երկու միկրոավտոբուսներ էին բախվել` մեկը բեռնատար, երկրորդը մարդատար: ՃՏՊ արդյունքում տուժել էր յոթ Հայաստանի և մեկ տեղի բնակիչ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---