Թուրքիայում անսպասելիորեն ձերբակալվել է հայտնի թուրք քաղաքագետ և պատմաբան Մեհմետ Փերինչեքը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Թուրքիայում անսպասելիորեն ձերբակալվել է Թուրքական բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի որդի, հայտնի թուրք քաղաքագետ և պատմաբան Մեհմետ Փերինչեքը: Ինչպես հաղորդում է Haberturk-ը, ինչպես հոր, այնպես էլ Մեհմետ Փերինչեքի ձերբակալության համար առիթ է դարձել, իբր, նրա հանցակից լինելը թուրք բարձրաստիճան սպաների և մի շարք քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարության կողմից իշխանությունների դեմ «դավադրության» կազմակերպման վերաբերյալ «Էրգենեկոնի» գործին:

Վերջերս Մոսկվայում լույս է տեսել Փերինչեքի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը, որում նա փորձել է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---