Երևանը կունենա զարգացման եռամյա ծրագիր

Երևանը կունենա զարգացման եռամյա ծրագիր

PanARMENIAN.Net - Երևանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ գործողությունների հստակ ծրագիր: Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հանձնարարելով բոլոր ոլորտների մասով առաջիկա երեք տարիների համար ներկայացնել զարգացման ծրագրեր. “Օրվա խնդիրներին լուծում տալուց բացի, մենք պետք է հստակ պատկերացում կազմենք նաև, թե ինչպես է զարգանալու մեր քաղաքը վաղը”:

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակված ծրագրի համաձայն` առաջիկայում բարեկարգ տեսք կստանան նաև ստորգետնյա անցումները: Անցումների բարեկարգման ծրագրի մասով հայտարարված մրցույթներով հավանական ներդրողներին են ներկայացվել պայմանները, համաձայն որոնց կնորոգվեն ու կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն գործարարությամբ զբաղվող քաղաքացիներին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---