Թուրքիայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ՔԱԿ շուրջ 100 գրոհայինների

PanARMENIAN.Net - Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել ռազմական գործողությունների մասին, որոնք անցկացվել են Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, գլխավոր շտաբը հայտարարել է, որ օգոստոսի 17-22-ն Իրաքի հյուսիսում օդային հարվածներ են հասցվել 132 թիրախների, իսկ ցամաքում գնդակոծվել է 349 դիրք։ Ռմբակոծության արդյունքում պարզվել է, որ ոչնչնացվել է շուրջ 90-100 գրոհային, վիրավորների թիվը հասնում է 80-ի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---