Երևանում հայ և գերմանացի փորձագետները քննարկել են երկակի նշանակության ապրանքների վերահսկման ուղիները![]() 29 օգոստոսի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան երկակի նշանակության ապրանքների վերահսկման վերաբերյալ հայ-գերմանական խորհրդատվություններ: Հայկական կողմից մասնակցում էին Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները: Գերմանական կողմը ներկայացված էր Գերմանիայի էկոնոմիկայի և արտահանման վերահսկման դաշնային գրասենյակի (BAFA) պատվիրակությամբ, որը Եվրոպական Միության համապատասխան լիազորությամբ իրականացնում է երկակի նշանակության ապրանքների վերահսկման գործառույթներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, համապատասխան կառույցների ստեղծումը և իրականացման գործընթացները, անդրադարձ կատարվեց երկակի նշանակության վերահսկման մեխանիզմներին: Քննարկվեցին հայկական կողմին առավել արդյունավետ և գործուն վերահսկողություն ապահովելուն միտված աջակցության հնարավորությունները: Երկակի նշանակության ապրանքները նրանք են, որ օգտագործվում են խաղաղ նպատակներով, սակայն կարող են կիրառվել նաև զանգավածային ոչնչացման զենքերի և հրթիռների ստեղծման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |