Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի պաշտպանության նախարարին ներկայացրել է արցախյան գործընթացի վերջին զարգացումները![]() 31 օգոստոսի 2011 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, արտգործնախարարը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության և բազմաբնույթ համագործակցության դինամիկ զարգացումը` համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ փոխայցելություններն առավել կամրապնդեն հայ-գերմանական հարաբերությունները: Քրիստիան Շմիդթն իր հերթին գոհունակություն հայտնելով տարբեր բնագավառներում հայ-գերմանական հարաբերությունների ամրապդնման կապակցությամբ` հատուկ շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում անվտանագության աջակցության ուժերին գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ներդրման համար: Պետքարտուղար Շմիդթի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |