Յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր ոստիկանությանը, համոզված է Ալիկ Սարգսյանը

Յուրաքանչյուր հասարակություն արժանի է իր ոստիկանությանը, համոզված է Ալիկ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը կոչ է անում ոստիկանությունը չխառնել քաղաքական հարցերին: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին` մեկնաբանելով ՀԱԿ ակտիվիստների հետ կապված միջադեպը: «Ես կարծում եմ, որ Տիգրան Առաքելյանի գործը զուտ իրավական է և ոչ մի կապ չունի քաղաքականության հետ»,- հայտարարել է նա: Սարգսյանը նաև նշել է, որ «ոստիկանությունը չի վախենա և չի խուսափի Տիգրան Առաքելյանի նմաններից: Ես դա թույլ չեմ տա»: Նրա խոսքով, հասարակությունը փորձում է հայկական ոստիկանությանը վերագրել եվրոպական մոդելներ, սակայն հասարակությունն առաջին հերթին պետք է այդ մոդելներն իր մեջ ձևավորի: «Ոստիկանությունն արժանի է իր հասարակությանը, իսկ հասարակությունն արժանի է իր ոստիկանությանը: Ոստիրկանությունը երբեք անջատ չի եղել հասարակությունից»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության հետ կապված տեսանյութերին, ապա նրա խոսքով, բոլոր տեսանյութերը հասանելի են հասարակությանը: Սարգսյանի խոսքով, այդ տեսանյութերը երկար ժամանակ գտնվել են նրա սեղանին և նա տրամադրել է դրանք բոլոր ցանկացողներին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես զբաղվում եմ այդ գործի PR-ով»,- հումորով նշել է նա:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել ՀԱԿ համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---