«ԱրմենՏել» ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալը![]() 1 սեպտեմբերի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից հայտնում են շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթում գերարագ ինտերնետի ծավալի ավելացման մասին: 2011թ-ի սեպտեմբերի 1-ից «Drive» հետվճարային սակագնային փաթեթի գործող և նոր բաժանորդներին կտրամադրվի ամսեկան 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps: «Նոր ուսումնական տարվա սկզբին «ԱրմենՏել» ընկերությունն անակնկալ է մատուցում աշակերտներին և ուսանողներին` շարժական ինտերնետի մեր ծառայությունների բաժանորդներին: Շարժական ինտերնետից օգտվող մեր հաճախորդների մեծ մասը` երիտասարդներն են, և մենք ուրախ ենք հերթական անգամ խրախուսել միասնական օպերատորի բաժանորդներին` սահմանելով մեր ծառայությունների որակի նոր մակարդակ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Drive” սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ: “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Օգոստոսի սկզբին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց 3G ցանցի ընդլայնման մասին։ Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների: Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2,9 մլն. մարդ: «ԱրմենՏել» ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանց։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |