ՏԿՆ-ում քննարկվել է Հայաստանից անկանոն միգրացիայի մասին փաստաթուղթը 6 սեպտեմբերի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրություն և դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացում» ՀՀ կառավարության 2011թ. գերակա խնդրի առնչությամբ մշակված փաստաթղթի նախագիծը: ՏԿՆ հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փաստաթղթում ներկայացված են միգրացիայի հետ կապված ընդհանուր հարցեր, նկարագրվում են ՀՀ-ից միգրացիոն հոսքերի ծավալներն ու ուղղությունները, անկանոն միգրացիայի դրսևորումները, վեր են հանվում անկանոն միգրացիա երևույթին բնորոշ խնդիրները, և այս ամենի հիման վրա ներկայացվում են առաջարկություններ և միջոցառումներ` ուղղված ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը առաջարկել է փաստաթղթում գործնական առաջարկություններ ներառել` կապված հայաստանյան իրողությունների հետ։ Գևորգյանը միգրացիոն ծառայության պետին հանձնարարել է նաև փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպել` Ազգային ժողովի, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |