«Տարվա ապրանքատեսակը» Երևանում հայտնի կդառնա սեպտեմբերի 8-ին

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 8-ին տեղի կունենա «Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակի հանձնումը: Մրցանակը շնորհվում է սննդամթերքների և ամենօրյա պահանջարկ վայելող ապրանքատեսակների կատեգորիաներում և անց է կացվում «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ և գերագույն գնահատականն է» խորագրի ներքո:

Տարվա ընթացքում մասնագետները հետևում էին ապրանքատեսակի պահանջարկի դինամիկային և համեմատում էին խանութներից ստացած տվյալների հետ: Այս ամենի շնորհիվ ստացվեց սպառողական նախապատվությունների ամենաիրական պատկերը: Հարցազրույցին մասնակցել է Երևանի 100-ից ավելի մանրածախ առևտրային կազմակերպություններ:

Ապրանքատեսակի գնահատման չափանիշն է` ապրանքի մանրածախ վաճառքի ծավալը: Լրացուցիչ, վարկանիշի արդյունքները հաստատվել են փորձագիտական խորհրդի կողմից, որի մեջ էին մտնում մանրածախ և մեծածախ կազմակերպությունների ղեկավարներ և շուկայի ուսումնասիրման մասնագետներ:

«Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակաբաշխության դափնեկիրները կհրապարակվեն սեպտեմբերի 8-ին՝ հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:

Հանձնման արարողության հրավիրվածների շարքում են քաղաքական գործիչներ, արվեստի գործիչներ, խոշորագույն հայկական և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, առևտրի ցանցեր, պետական կառավարման մարմիններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---