Մանվել Եղիազարյան. Հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը![]() ![]() PanARMENIAN.Net - Անկախ ամեն ինչից, հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատարի Մանվել Եղիազարյանը: Ընդ որում, Եղրազարյանը նշել է, որ դեռ խորհրդային բանակում, չնայած հայերն ավելի սակավաթիվ էին, բռի մեջ էին պահում ադրբեջանցիներին: Ըստ նրա, հայ տղամարդիկ արդեն զինվոր են ծնվում, «ուղղակի նրանց մեջ դա հարկավոր է զարգացնել»: «Հայկական բանակը հայ ժողովրդի գլխավոր նվաճումն է և նրա կայացման հենասյունը»,-ասել է նա: Մանվել Եղիազարյանն անընդունելի է համարել բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ նշելով, որ վերջին 15 տարում խաղաղ պայմաններում հայկական բանակում 1500 զինվոր է մահացել: Նա նշել է, որ ժողովուրդը պետք է կոշտ արձագանքի բանակում բոլոր միջադեպերին: «Մենք չպետք է լռենք և բոլոր մեղավորները պետք է համապատասխան պատիժ ստանան, որպեսզի ապագայում նման միջադեպեր չլինեն»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |