Գրանցված բրենդները և ապրանքանիշները կունենան .xxx դոմեն![]() 7 սեպտեմբերի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Գրանցված բրենդների և ապրանքանիշների սեփականատերերին տրվել է հնարավորությունը անվտանգ դարձնել իրենց ապրանքանիշի անվամբ .xxx դոմենային տիրույթը։ Այս մասին գրում է Mashable-ը։ .xxx դոմենային տիրույթը ղեկավարող ICM Ռեգիստրը, որը վաճառում է դոմեններ երրորդ կողմի ընկերություններին, ինչպիսին GoDaddy-ն է և Network Solutions-ը գրանցված բրենդներին և ապրանքանիշներին հատկացրել է 50 օր ժամանակ՝ գրանցելու իրենց անվամբ .xxx դոմեն։ Օրինակ Կոկա-կոլան կգնի www.coca-cola.xxx դոմենը։ ICM Ռեգիստրի գլխավոր տնօրեն Սթյուարտ Լաուլեյը ասել է, որ ընկերությունները իրենց բրենդով դոմեն գրանցելու համար պետք է վճարեն ընդամենը 200 դոլար։ Այլ դոմենային տիրույթների դեպքում գումարը կազմում է տարեկան մոտ 50 դոլար։ Սակայն ինչպես ավելացրել է Լաուլեյը, .xxx տիրույթում բրենդի մեկանգամյա գրանցումը մշտական է և կարիք չի լինի կրկին գրանցել։ «Ճշմարտությունն այն է, որ ինչ որ մեկը կայցելի coca-cola.xxx, իսկ որոշներն էլ չեն ցանկանա, որ իրենց բրենդն ասոցացվի .xxx դոմենային տիրույթի հետ», - ասել է նա։ 50 օր ժամկետի սպառումից հետո տրվելու է 17 օր, որի ընթացքում վաճառվելու են դոմեններ միայն մեծահասակների ժամանցի ոլորտում։ .xxx դոմենային տիրությը առաջին անգամ հաստատվել է ICANN-ի կողմից 2010-ին (Անվանումների և համարների ձեռքբերման ինտերնետ կորպորացիա)՝ կոմերցիոն նպատակներով օգտագործվելու համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |