Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ղեկավարին Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ղեկավարին Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սպետմբերի 8-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---