Արամ Մանուկյան. Բանակում զոհված զինվորների ծնողները ՀԱԿ-ի հետ են

Արամ Մանուկյան. Բանակում զոհված զինվորների ծնողները ՀԱԿ-ի հետ են

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով այս պահին ընթացող ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ բանակում զոհված զինվորների ծնողները դիմել են իրենց և հայտարարել են, որ ՀԱԿ-ի հետ են։

Ըստ նրա` ծնողներն ընդգծել են, որ իրենց խնդիրների լուծումը տեսնում են Հայաստանում իշխանափոխության մեջ։ Նա նաև հաղորդեց, որ սոցիալական ցանցերում երիտասարդները ստեղծել են նոր նախաձեռնություն` աջակցելու ՀԱԿ-ին քաղաքական պայքարում։ Նախաձեռնության կարգախոսը լինելու է «Այդ մենք ենք գալիս»։

Այս կապակցությամբ Մանուկյանը նշեց, որ սոցիալական ցանցերում շարժումները մեծ դեր են խաղում բոլոր երկրներում։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---