10 սեպտեմբերի 2011 - 15:13 AMT
HP-ն ներկայացրել է իր 3D սկաները

HP-ն իր ամենամյա «Պատկերման և տպագրության կոնֆերանս»-ին ներկայացրել է մի շարք նոր արտադրանքներ և ծառայություններ՝ ներառյալ բազմաֆունկցիոնալ 3D սկաները։ Այս մասին հաղորդում է Techtree-ն։Նոր արտադրանքների շարքից են TopShot LaserJet Pro M275-ն, LaserJet Pro 100 color MFP M175nw-ն, LaserJet Enterprise 600, M601, M602, and M603 մոնոքրոմ տպիչները և մի քանի գործարար տպագրության համար նախատեսված սկաներներ և տպիչներ։

TopShot LaserJet Pro M275-ը ավելին է քան ավանդական բազմաֆունկցիոնալ սկաները։ Բացի սովորական սկան ֆունկցիայից, այն կատարում է առարկաների եռաչափ՝ 3D սկանինգ։ TopShot ֆունկցիայի շնորհիվ այն 6 անգամ նկարում է առարկան, յուրաքանչյուր նկարը առանձին կերպ և ստանում մի ամբողջական 3D նկար։.

HP-ն ներկայացրել է իր ePrint տեխնոլոգիան։ ePrint-ն անլար տպագրություն է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է տպել նկարը անմիջապես իր հեռախոսից՝ առանց որևէ լարերի միացման։