Linux ընկերության կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել

Linux ընկերության կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին անհայտ հաքերները հարձակման են ենթարկել LinuxFoundation կոնսորցիումի կայքերը։ Վերջինս պատասխանատու է Linux օպերացիոն համակարգի անվտանգության համար։ Ինչպես գրում է Geek.com-ը, հարձակման ենթարկված կայքերն են՝ LinuxFoundation.com-ը և Linux.com-ը, որոնք պարունակում են տեղեկություններ կոնսորցիումի գործունեության և ծրագրային ապահովման մասին։

Մոտ 2 շաբաթ ոչ ոք չէր նկատել, որ այս վնասակար ֆայլերը մուտք են գործել Linux-ի սերվերներ kernel.org-ից, որտեղ պահպանվում են Linux-ի սկզբնական կոդերը և որը օգոստոսի 12-ին ենթարկվել էր հարձակման։

Այժմ kernel.org-ը և LinuxFoundation.com-ի կայքերի աշխատանքը դադարեցված է, ադմինիստրացիան փորձում է պարզել, թե ինչպես են կատարվել հարձակումները և ինչ վնաս է հասցվել։

Ինչպես ենթադրվում է, հարձակումը վտանգի է ենթարկել գրանցված օգտագործողների տեղեկությունների գաղտնիությունը՝ սկսած էլեկտրոնային հասցեներից, գաղտնաբառերից մինչև անձնական տեղեկություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---