Վարդան Այվազյանը կոչ է անում ՀԱԿ-ին չխոսել վերջնագրերի լեզվով

Վարդան Այվազյանը կոչ է անում ՀԱԿ-ին չխոսել վերջնագրերի լեզվով

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը թույլ տվեց կոնկրետացնել ՀԱԿ հարաբերություններն իշխանությունների հետ, կարծում է սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: «Իշխանություններին ժամանակ է տրվում, որպեսզի համապատասխան որոշում կայացվի Տիգրան Առաքելյանի գործով...Դա սկզբունքի հարց է: Տիգրանը բացառիկ դեպք է, որը ցույց է տալիս, թե որքանով է իշխանությունը պատրաստ փոխզիջումների և որքան է նա վստահում Կոնգրեսին»,- ասել է նա Երևանում մամլո ասուլիսում: Ինչ վերաբերվում է ՀԱԿ հանրահավաքների սակավաթիվ լինելուն, նրա խոսքով, հանրահավաքների գործընթացը նոր է սկսվում, ակտիվանում, և «մենք նույնպես ակտիվացնում ենք այն»:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նշել է, որ Առաքելյանի գործը զուտ իրավական է և այն չի կարելի կապել քաղաքական երկխոսության գործընթացի հետ: Նա հավելել է, որ քաղաքական երկխոսության գործընթացը բարի կամքի դրսևորում էր, որն ընդդիմությունն ընդունեց որպես թուլության դրսևորում: Այվազյանը նշել է, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության բոլոր քաղաքական ուժերի հետ:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---