Տեքստիլ արդյունաբերության ցուցահանդեսն ու խորհրդաժողովը Երևանում կանցնի ԵվրԱզԷՍ մասնակցությամբ

Տեքստիլ արդյունաբերության ցուցահանդեսն ու խորհրդաժողովը Երևանում կանցնի ԵվրԱզԷՍ մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-15-ին Երևանում տեղի կունենա տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես ու խորհրդաժողով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Ըստ նրա, խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) երկրները, իսկ կազմակերպչական աշխատանքները տարվում են UNIDO-ի հետ համատեղ, որն աշխատում է ինչպես ԵվրԱզԷՍ անդամների, այնպես էլ եվրոպական երկրների հետ, որոնց մոտ կարող է շահագրգռվածություն առաջանալ պատվերներ տալ հայ արտադրողին: Գլխավոր տնօրենը հավելել է, որ հումքի ապահովման ու լոգիստիկայի տեսակետից աշխատանքներ են տարվում Տաջիկստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու այլ երկրների հետ: «Այդ խորհրդաժողովում մենք կդիտարկենք գնային շղթան՝ հումքից մինչև վերջնական արտադրանք»,-ասել է նա:

Ռոբերտ Հարությունյանն ասել է, որ Տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրի մշակման նպատակով տեղի կունենան քննարկումներ կառավարության ու մասնավոր հատվածի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---