«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները երդում են տվել

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները երդում են տվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Փոքր Մհեր» ռազմագիտական կրթահամալիր: Այցի շրջանակներում նախագահը զննել է նոր մասնաշենքը, ծանոթացել է ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևել է սաների ռազմամարզական վարժություններին: Նախագահը նաև ներկա է գտնվել ուսումնական այս հաստատութուն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Նախագահին ուղեկցում էին ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Ինչպես լրագրողներն է ասել կրթահամալիրի խորհրդի նախագահ Գևորգ Մալխասյանը, այսօրվա դրությամբ համալիրում սովորում է 6-12 դասարանների 265 երեխա՚: «Սակայն, մենք նախատեսում ենք նաև առաջին դասարան բացել»,-ասել է նա: Նա նշել է, որ աշակերտների սոցիալական կարգավիճակը ոչ մի նշանակություն չունի: Ըստ նրա, կրթահամալիրի գլխավոր նպատակն է պատրաստել լավ սպաների և ենթասպաների: 2005-2009թթ. համալիրն ավարտել է 109 տղա, որից 55 ընդունվել է տարբեր բուհեր: Մալխասյանը հայտնել է նաև, որ կրթահամալիր են ընդունվում նաև աղջիկները: Մալխասյանն ասել է նաև, որ ռազմական կրթահամալիրում սովորող երեխաներն իր համար «հերոսներ են, քանի որ երեխայի համար հատկապես դժվար է զրկվել ազատությունից ու նման կյանքով ապրել»:

14  14.09.11 - Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Փոքր Մհեր» կրթահամալիր
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---