Այսուհետ ադրբեջանական ԶՈՒ ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի Հայաստանի և Արցախի սահմանը, կոչնչացվի14 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետ Նիկոլայ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չորեքշաբթի օրը գնդակոծված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեղ գործողությունների շնորհիվ: Նրա խոսքով, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները հաճախ են թռիչքներ կատարում շփման գծի երկայնքով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել էր սահմանը և ոչնչացվել: Նա ընդգծել է, որ այսուհետ նույնպես ադրբեջանական զինված ուժերի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի սահմանը, կոչնչացվի: ՀՕՊ պետը նշել է, որ անօդաչու ինքնաթիռները դժվար է ոչ միայն ոչնչացնել, այլև հայտնաբերել, քանի որ դրանք պատրաստվում են կոմպոզիտային նյութերից, որոնք դժվար են ենթարկվում հայտնաբերման: Նա հաղորդել է, որ ինքնաթիռը հաջողվել է ոչնչացնել հայկական ՌԱՀ մշակած ՀՕՊ միջոցների շնորհիվ: Ընդ որում, Բաբայանը հավելել է, որ նախնական տվյալներով, ոչնչացված ինքնաթիռը եղել է իսրայելյան արտադրության, Հերմես դասակարգման: Ինչ վերաբերում է անկախության 20-ամյակին հայկական ՀՕՊ մարտական պատրաստության մակարդակին, ապա, Բաբայանի խոսքով, դրանց մարտական պատրաստության մակարդակի ամենավառ ապացույցը Աշուլուկում (Ռուսաստան) կայացած ՀՕՊ զորավարժություններն էին: Նա նշել է, որ այդ զորավարժություններում C300 զենիթա-հրթիռային համալիրների հայկական հաշվարկները երեք հրթիռով երեք թիրախ խոցեցին` ցույց տալով 100%-անոց արդյունք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |