Այս տարի «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևոր է դարձել 38 հազար մարդ

Այս տարի «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևոր է դարձել 38 հազար մարդ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներով, սեպտեմբերի 13-ի դրությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել է 38 հազար ուղևոր: Ընդհանուր առմամբ, հունիսից վաճառվել է գնացքի 40 հազար 300 տոմս:

Անցյալ տարվա տվյալների համաձայն, ամառային սեզոնի ընթացքում վաճառվել էր «Արմենիա» գնացքի 40 հազար 300 տոմս, իսկ գնացքի ուղևոր են դարձել 39 հազար հոգի:

Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ:

Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---