Ֆեյսբուքի օգտատերերը կլվանան «տատիկին ու պապիկին»

Ֆեյսբուքի օգտատերերը կլվանան «տատիկին ու պապիկին»

PanARMENIAN.Net - Ֆեյսբուք սոցիլալական ցանցում ստեղծվել է նոր իվենթ` «Մաքրենք տատիկ-պապիկի արձանը»: Խոսքը գնում է Արցախի յուրօրինակ խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանի մասին:

Նախաձեռնության հեղինակները հայտնում են, որ ցանկությունն առաջացել է, երբ տեսել են, թե որքան աղտոտված վիճակում է հուշարձանը: Ազգային խորհրդանիշի վրա կավիճով գրառումներ և այլ տեսակի «զարդարանքներ» են արված:

Այցելությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Կազմակերպիչները ունեն տրանսպորտի,կացարանի հետ կապված տեխնիկական խնդիրներ և խնդրում են պետական կամ մասնավոր կառույցների և անձանց աջակցությունը այդ հարցում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---