Երևանի մետրոպոլիտենը համալրվել է առաջին, բայց ոչ վերջին, նոր շարժակազմով

Երևանի մետրոպոլիտենը համալրվել է առաջին, բայց ոչ վերջին, նոր շարժակազմով

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ, երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ: Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնական զարդարանքով նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու համար ամեն ինչ արված է:

Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաև ավտոմատ կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում: Նոր գնացքի մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով: Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն առաջինն է, բայց ոչ վերջինը: Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի: Նա նաև ընդգծել է, որ այս և համակարգում շարունակաբար ընթացող բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում, որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մետրոպոիտեն կատարած շրջայցից հետո: Ծրագրերի շարունակականության մասին ևս մեկ անգամ վստահեցրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Երևանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---